‘Բարաք Օբաման 155մլն դոլար է հատկացրել Սիրիային’

651

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 29-ին հայտարարել է Սիրիայի բնակչությանը օգնելու նպատակով լրացուցիչ 155 մլն դոլար հատկացնելու իր որոշման մասին,- գրում է USA Today պարբերականը:

Այսպիսով, Օբամայի աշխատակազմը Սիրայում զինված հակամարտության մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, 365մլն դոլար է հատկացրել այդ երկրին:

«Մենք պատրանքներ չունենք: Գալիք օրերը շատ ծանր են լինելու: Սակայն ակներև է, որ ռեժիմն ավելի ու ավելի է թուլանում և կորցնում վերահսկողությունը երկրի նկատմամբ,- հայտարարել է Օբաման»:

Նախորդ հոդվածը‘Մյանմայում վերացրել են զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքը’
Հաջորդ հոդվածը‘2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 28 տարեկան (տեսանյութ)’