‘
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 8,1 մլն դոլարով տուն է գնել Վաշինգտոնի հեղինակավոր շրջանում, հաղորդել է Washington Post-ը:
Օբամայի ընտանիքը նախկինում էլ ապրում էր այդ տանը, սակայն վարձակալության հիմունքներով: Նախկին նախագահի կրտսեր դուստրը՝ Սաշան, սովորում է մոտակա դպրոցում, ուստի առաջիկա երկուսուկես տարում Օբամաների ընտանիքը մտադիր չէ տեղափոխվել:
Տանը կա ութ ննջասենյակ և ինը սանհանգույց, այն կառուցվել է 20-ական թթ., վերանորոգվել 2011 թ. և նախկինում պատկանել է Բիլ Քլինթոնի մամուլի քարտուղար Ջո Լոքհարտին:
Փոխանցում է Interfax-ը:
‘