‘«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին (Տեսանյութ)’

897

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին, հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Բովանդակային եւ քաղաքական փոփոխություն չկրած` կառավարության ներկայացրած բյոււջեները տարեցտարի քննարկելիս ինձ մոտ դեժավուի տպավորություն է առաջանում: Ելույթներ, հիմնավոր տեսակետներ եւ առաջարկություններ, բայց ոչ մի բան չի փոխվում», — նշեց Զոհրաբյանն իր ելույթում: Նրա խոսքով, սակայն, այս տարի մի փոփոխություն կա` կառավարությունն ավելի ազնիվ է:

Մանրամասները` տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Տարոնը չի խաբել, Տարոնին են խաբել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’