‘«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները մասնակցելու են մարտի 1-ի հանրահավաքին’

819

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննարկել մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու հարցը, սակայն ԲՀԿ անդամներից որևէ մեկը կաշկանդված չէ մասնակցել։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Մեզանից ցանկացած ոք ազատ է լինելու գնալ այնտեղ, և ես ինքս՝ անձնապես, այդ հանրահավաքին ներկա լինելու եմ»,– ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ ոչ միայն ինքը, այլև ԲՀԿ–ի բազմահազար անդամները որևէ կերպ կաշկանդված չեն լինելու մասնակցելու հանրահավաքին։

Միեւնույն ժամանակ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ չի մասնակցելու հանրահավաքին:

Հիշեցնենք, որ վաղը` մարտի 1-ին Ազատության հրապարակում կկայանա հանրահավաք, որի ժամանակ նախատեսված է Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

Նախորդ հոդվածը‘Վեց տարի առաջ… Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեզանից 10-ն այլևս մեզ հետ չեն. Ֆիլմ մարտիմեկյան սպանդի զոհերի մասին’