‘
Վերջերս ՀՀ ոստիկանությունը գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին 20 միլիոն դրամ փոխանցեց՝ որպես օգնություն կարկուտից տուժած արմավիրցիներին: Սա հանրությանը մատուցվեց առավելագույն գովազդային տեսքով:
«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ միայն այս տարվա առաջին չորս ամիսներին տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների համար մուծված տուգանքների շնորհիվ ոստիկանությունը «աշխատել է» 500 միլիոն դրամ: Իսկ արմավիրցիներին փոխանցված 20 միլիոնը գոյացել էր համակարգի աշխատողների հանգանակությունից:
‘