‘
Բարեփոխիչների ճամբարը կմիավորի իր ուժերը միասնական թեկնածուի շուրջ՝ այդպիսով Իրանի նախագահական ընտրություններում մեծացնելով հաղթանակի հասնելու հավանականությունը, այսօր հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ Ալի Նաջաֆին, փոխանցում է Press TV հեռուստաալիքը: Ըստ նրա՝ 7 հոգանոց աշխատանքային խումբը գործում է միասնական թեկնածուի աջակցության դաշինք ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները կներկայացվեն հունիսի 8-ին, տեղեկացրել է Նաջաֆին:
Ավելի վաղ բարեփոխիչների թևից՝ նախագահի թեկնածու Մոհամեդ Ռեզա Արեֆը հայտարարել էր, թե մտադիր չէ դաշինք կազմել իր մրցակից թեկնածուի՝ Հասան Ռուհանիի հետ, որը նույն թևն է ներկայացնում:
Իրանի նախագահն ընտրվում է քառամյա ժամկետով, փոխանցում է Trend-ը:
‘