‘Բարի մարդիկ դեռ չեն վերացել և բարի գործեր են կատարում’

1329

Շոտլանդիայում Բարի-Ընձուղտի կերպարով մի երիտասարդ շրջում է փողոցներում և բարի գործեր կատարում:  32-ամյա Արմսթրոնգ Բեյլին, որն ապրում է Դանդի քաղաքում,  շաբաթը  2 անգամ ընձուղտի հագուստով դուրս է գալիս փողոց՝ մարդկանց տրամադրությունը բարձրացնելու:  

Բեյլին պատմում է, որ արդեն 2 ամիս է, ինչ Շոտլանդիայի տարբեր  քաղաքներում բարության միջոցառումներ է անցկացնում (սուրճ կամ թեյ է հյուրասիրում մրսող  մարդկանց, երեխաների համար քաղցրավենիք գնում, հավաքում լողափերի աղբը և այլն ):

«Ընձուղտը իմ ամենասիրած կենդանին է: Նա իմ պես է. մքերը սավառնում են ամպերում, իսկ սիրտն այնտեղ է, ուր պետք է: Մարդիկ տեսնում են իմ հանդերձանքը և ուրախանում են»,- ասել է Բարի Ընձուղտ-Բեյլին:

Նախորդ հոդվածը‘Լիսաբոնում ձերբակալել են «Բեշիքթաշի» ֆուտբոլիստին’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Առաջին նախագահի առաջադրումն այս պահին հավանական եմ համարում’