‘
«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղի 41-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություն ունեցավ մրցակցի պաշտպան Կարլոս Սամբրանոյի հետ: Արդյունքում խաղի գլխավոր մրցավար Միխայել Վայները դեղին քարտ ցույց տվեց և՛ Մխիթարյանին, և՛ Սամբրանոյին: Այս դրվագը անչափ բարկացրեց հայ ֆուտբոլիստին:
‘