‘Բարձրակարգ հյուրանոցներ ու մշակութային կենտրոններ նախկին բանտերում (լուսանկարներ)’

2752

Եվրոպական մի շարք երկրներում նախկին մռայլ բանտային համալիրներն այսօր վերածվել են հարմարավետ հանգստավայրերի, երբեմն՝ պահպանելով շինության սկզբնական նշանակությանը համապատասխան մթնոլորտը: ՆԵրկայացնում ենք դրանցից մի քանիսը.

 

 

Librije’s Hotel. Զվոլե, Նիդերլանդներ

\"\"

Librije’s Hotel-ը Նիդերլանդների ամենափոքր հինգաստղանի հյուրանոցն է: Այն բացվել է 2008-ին, 18-րդ դարից ի վեր որպես բանտ ծառայող շենքի վերակառուցումից եւ վերանորոգումից հետո:

 

Four Seasons. Ստամբուլ, Թուրքիա

\"\"

Ստամբուլի (Կոստանդնուպոլիս)  Սուլթանահմեթ թաղամասում գտնվող Four Seasons բարձրակարգ հյուրանոցը նախկինում օսմանյան սուլթանների բազմաթիվ զնդաններից մեկն էր:

 

Մշակութային կենտրոն. Պալենսիա, Իսպանիա

\"\"

Իսպանիայի հյուսիսում գտնվող Պալենսիա քաղաքում 19-րդ դարի բանտային համալիրի վերակառուցման արդյունքում քաղաքն այսօր ինքնատիպ մշակութային կենտրոն ունի:

 

Hotel Latvian. Լեպայա, Լատվիա

\"\"

Նախկին ԿԳԲ-ական բանտի շենքում գտնվող այս հյուրանոցի մտահղացման հեղինակները փորձել են վերարտադրել այդ մռայլ հաստատության շունչը: Այստեղ ջեռուցում չկա, իսկ զուգարանն իրենից գոտնին արված երեք անցք է ներկայացնում: Գաղափարն այսպիսին է՝ երբեմն, ամենակարեւոր բաներից քեզ զրկելով, կարող ես հարմարավետ զգալ, եթե առկա է ցանկացած պահին սովորական մթնոլորտ վերադառնալու հնարավորությունը:

 

Isola di Langholmen. Ստոկհոլմ, Շվեդիա

\"\" 

1975-ին փակված նախկին բանտի շենքը գտնվում է Ստոկհոլմի կենտրոնական կղզիներից մեկի վրա: Վերջերս վերանորոգված «բանտային խցերը» դարձել են հյուրանոցային համարներ եւ կոնֆերանս-դահլիճներ, իսկ հյուրանոցի մուտքից ոչ հեռու շքեղ լողափն է: 

 

Աղբյուրը՝ http://dolcegabbana.livejournal.com

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «անմիջական» խոսքը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Բեգլարյան. Հոգու խորքում հույս ունեի’