‘Բարձրտեխնոլոգիական 100 խոշորագույն ընկերությունների եկամուտները գերազանցել են 2 տրիլիոն դոլարը’

1010

Աշխարհի 100 խոշորագույն բարձրտեխնոլոգիական ընկերությունների եկամուտը, 2012 թ. համեմատ՝ աճել է 2 %-ով՝ հասնելով 2,040 տրիլիոն դոլարի: Վարկանիշային ցանկում եկամուտների ծավալով առաջին տեղը պահպանել է հարավկորեական Samsung-ը, որն ստացել է 187,75 միլիարդ դոլար, իսկ ամերիկյան Apple-ն իր 156,51 մլրդ դոլարով երկրորդ հորիզոնականից դուրս է մղել Hewlett-Packard ընկերությանը, որն ընդամենը 120,36 մլրդ դոլար է վաստակել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Ընկերությունների ամենաեկամտաբեր high-tech-ի հնգյակի մեջ են մտնում Apple-ը՝ 41,73 մլրդ, IBM-ը՝ 16,6 մլրդ, Intel-ը՝ 11,005 մլրդ, Cisco Systems-ը՝ 8,041 մլրդ և հարավկորեական Samsung Electronics-ը՝ 22,262 մլրդ: Apple-ի եկամուտը մեկ տարվա ընթացքում աճել է 61 %-ով, իսկ Samsung-ինը՝ 73,3 %-ով: Ռուսաստանյան Sitronics ընկերությունը, որը 2011 թ. տվյալներով՝ բարձրտեխնոլոգիական խոշորագույն 100 ընկերությունների վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 98-րդ տեղը, այս տարի դուրս է մնացել աղյուսակից. նրա եկամուտը նվազել է 38,8 տոկոսով՝ հասնելով 0,903 մլրդ դոլարի:

Հետազոտության հեղինակները նշում են, որ վարկանիշային ցուցակում ընդգրկված ընկերություններին բաժին է ընկնում համաշխարհային high-tech շուկայի 93 %-ը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան հերքել է Սիրիա ուղարկվող ռազմական բեռների տարանցման մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ տեստ’