‘Բարոզուն Հայաստանից արդար նախագահական ընտրություններ է ակնկալում’

750

Ժողովրդավարական գործընթացների հիմքն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններն են: Այս մասին դեկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

 «2013թ. նախագահական ընտրությունները փորձություն կլինեն: Մենք ցանկանում ենք տեսնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները մինչեւ ընտրություններ կիրականացվեն»,-նշել է Բարոզուն: Նա ավելացրեց, որ ժողովրդավարությունը միայն ընտրությունների օրվանով չի սահմանափակվում: «Ժողովրդավարությունը կառուցվում է ամեն օր` տարբեր ուղղություններով», — ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Բարոզուն  ընդգծել լէ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը. «Բարեփոխումները միաժամանակ բխում են յուրաքանչյուր հայաստանցու շահից: Դա նաեւ նշանակում է, որ Հայաստանը կօգտվի ԵՄ փիլիսոփայությունից. այսինքն` որքան շատ բարեփոխումներ իրականացնեք, այնքան մեծ կլինի ԵՄ աջակցությունը: Ես նկատի չունեմ միայն ֆինանսական աջակցությունը, թեեւ Հայաստանն արդեն ստացել է լրացուցիչ 15 մլն եվրո «Արեւելյան գործընկերության» ինտեգրման միջոցով: Բարեփոխումների իրականացումը հանգեցրել է նրան, որ Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրեցին վիազային ռեժիմի դյուրացման փաստաթուղթը: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի քաղաքացիները կարող են ավելի հեշտացված կերպով ճանապարհորդել ԵՄ երկրներում» եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:

Նախորդ հոդվածը‘Սոմալիի ծովահենները ազատ են արձակել 19 ամիս գերության մեջ գտնվող նավաստիներին’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան քոլեջում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր’