‘Բարոզուն և Վան Ռոմպեյը գինով ու գարեջրով հրաժեշտի ընթրիք են կազմակերպել’

861

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը իրենց պաշտոններից հեռանալու առիթով ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների համար հրաժեշտի ընթրիք են կազմակերպել բելգիական գարեջրով և պորտուգալական գինով: Այդ մասին, ինչպես հաղորդել է РИА Новости-ն, պատմել է անձամբ Բարոզուն:

Պորտուգալացի Բարոզուի խոսքով՝ ընթրիքն սկսվել է գարեջրով: «Նախագահ Ռոմպեյն ասաց, որ դա աշխարհի ամենալավ գարեջուրն է՝ բերգիականը: Դրանից հետո պորտուգալական գինին եկավ: Կարծում եմ՝ դա հիանալի համադրություն է: Բայց չէի ասի, թե հենց դրա շնորհիվ ենք մենք հասել այսպիսի ոգևորիչ արդյունքների»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Բարոզուն և Վան Ռոմպեյը պաշտոնը կլքեն հոկտեմբերի վերջին՝ հինգ տարվա աշխատանքից հետո: Եվրահանձնաժողովի նոր նախագահ կդառնա Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիմֆերոպոլ-Երևան չվերթը իրականացվելու է Անապայի միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար’