‘Բարոզու. Բրիտանացիների գործն է՝ մնալ կամ դուրս գալ ԵՄ կազմից ‘

728

Եվրամիությունը շահագրգռված է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, սակայն այդ երկրի բնակիչներն իրենք պետք է որոշեն՝ մնալ ԵՄ կազմում, թե դուրս գալ դրանից, ըստ Interfax-ի, Դուբլինում Իռլանդիայի կառավարության հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժղովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Մեծ Բրիտանիան մեծ դեր է խաղացել եվրաինտեգրացիայի գործընթացում, շատ բանի նրա շնորհիվ է հնարավոր եղել հասնել. միասնական շուկայի խորացում, ԵՄ ընդլայնում, կլիմատիկ փոփոխությունների եւ էներգետիկայի վերաբերյալ օրենսդրություն՝ սա միայն մի մասն է ՄԹ մասնակցությամբ տեղի ունեցած փոփոխությունների», — ասել է Բարոզուն:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է հնարաքվե նշանակել երկրի՝ Եվրամիության կազմում մնալու նպատակահարմարոթյունը որոշելու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Ուգո Չավեսի կողմնակիցները բազմամարդ ցույց են անում ի պաշտպանություն նախագահի ‘
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը որակազրկվեց 5 խաղով. Տեսանյութ’