‘Բարում կողոպտել են իրանցուն’

924

Օգոստոսի 20-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված  Լալագե Հ.-ն և հայտնել, որ  Հյուսիսային պողոտայում գտնվող բարում նկատել է, որ պայուսակը չկա, երբ պայուսակը վերադարձրել են, դրամապանակը մեջը չի եղել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից գողություն կատարելու կասկածանքով բերման եէ ենթարկել 1987 թ. ծնված Փաշա Ա.-ին:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Փաշա Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը, ընկերոջ` 1987 թ. ծնված Զավեն Բ.-ի հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել գողոնը:

Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Փակում են երկաթուղային կայարանը՝ գործազուրկ թողնելով աշխատողներին’
Հաջորդ հոդվածը‘Էլ-Բարադեյը կկանգնի դատարանի առջև՝ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու համար’