‘
Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը վերանայել է կատալոնական «Բարսելոնայի» բողոքը՝ կապված ՖԻՖԱ-ի որոշման հետ, համաձայն որի, կառույցn արգելել էր ակումբին տրանսֆերներ իրականացնել մինչև 2016 թվականի հունվար ամիսը: Իսպանական AS-ը հայտնում է, որ Շվեյցարիայում ՖԻՖԱ-ի կայացրած որոշումը համարել են հիմնավորված մերժել են կատալոնական ակումբի բողոքը: Այսպիսով, «Բարսելոնան» չի կարողանա նոր խաղացող հրավիրել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում:
Ակումբը բացի դրանից, տուգանվել է 450 հազար շվեյցարական ֆրանկով:
‘