‘
«Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպման մեկնարկից առաջ, կատալոնական ակումբի երկրպագուները, ինչպես եւ նախօրոք խոստացել էին, «Կամպ Նոու» մարզադաշտում 98 հազար կտորից բաղկացած տպավորիչ եւ ամբողջական խճանկար ստեղծեցին, որը խորհրդանշում էր Կատալոնիայի դրոշը:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Կատալոնիայում ուժեղացել են Իսպանիայից անկախանալու կողմնակիցների դիրքերը, եւ «Էլ-կլասիկոյում» կատալոնական դրոշի խճանկարը այդ տրամադրությունների արտահայտությունն էր:
‘