‘«Բարսելոնայի» եւ Չավիի նոր ցուցանիշները’

616

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) դարձավ 100-րդը «Բարսելոնայի» համար այս մրցաշարում: Մադրիդի «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո կատալոնյան թիմը երրորդն է հասնում այս ցուցանիշին: 

Իր հերթին «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին միջազգային ակումբային մրցաշարերում իր 150-րդ հանդիպումն անցկացրեց, որոնցից 129-ը` Չեմպիոնների լիգայում: Սակայն այս ցուցանիշով Չավին ընդամենը 6-7-րդ տեղերն է կիսում բրազիլացի Ռոբերտո Կառլոսի հետ: Առաջինը Պաոլո Մալդինին է (181 խաղ), հետո Ռաուլը (168), հոլանդացի Զեեդորֆը (167), «Ինտերի» պաշտպան Զանետին (156) եւ ուելսցի Ռայան Գիգզը (151)։

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը կառավարությանը մեղադրեց ստախոսության մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում կկառուցվի կամուրջ, որը նախագծել է Լեոնարդո դա Վինչին ‘