«Բարսելոնան» համաձայնության է հասել թուրքական «Կայսերիսպորի» հետ կիսապաշտպան Էմրե Դեմիրի տեղափոխության հարցում։ 17-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Կայսերիսպորում», իսկ հաջորդ ամռանը կմիանա կատալոնական ակումբի պահեստային թիմին։
Թուրք խաղացողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027 թվականը, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։ Էմրե Դեմիրի հրաժարագինը կսահմանվի 400 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը տրանսֆերի համար կվճարի 2 միլիոն եվրո։
Էմրե Դեմիրը թուրքական Սուպերլիգայում նորամուտը նշել է 15 տարեկանում։ Նա Թուրքիայի առաջնության պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։