Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց 3։1 հաշվով։
30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կատալոնական թիմի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 41-րդ եւ 48-րդ րոպեներին աչքի ընկավ դաշտի տերերի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն գլխով բախվեց թիմակից Գավիին եւ կորցրեց գիտակցությունը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
36 խաղից հետո «Բարսելոնան» 72 միավորով երկրորդ է եւ 7 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (35 խաղ)։ «Սելտան» 11-րդն է՝ 43 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Բարսելոնա» — «Սելտա»՝ 3։1 (տեսանյութ)
Մեմֆիս Դեպայ, 30, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 41, 48 — Յագո Ասպաս, 50
Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո («Սելտա»), 58