‘«Բարսելոնայի» ղեկավարության տարօրինակ որոշումը’

3428

«Բարսելոնայի»՝ «Նիցայի» կիսապաշտպան Ժան Միշել Սերիի տեղափոխության շուրջ բանակցությունները վերջին պահին խափանվել են:

Կատալոնական կայքերը տեղեկացնում են, որ կողմերի միջև համաձայնությունն արդեն ձեռք էր բերվել, ֆուտբոլիստը պետք է վաղը ներկայացվեր որպես «բլաուգրանայի» խաղացող, սակայն ակումբի ղեկավարությունը վերջին պահին հրաժարվել է տրանսֆերից: Գործարքը կազմելու էր 40 միլիոն եվրո: «Կապտառնագույնների» ղեկավարներին դուր չի եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ «Նապոլիի» դեմ հանդիպումներում (0:2, 0:2) իուվարցու ցուցադրած խաղը:

Նման որոշումը տարօրինակ է, քանի որ 40-միլիոնանոց գործարք կատարելիս նրանք մտափոխվել են ընդամենը երկու հանդիպումներում կիսապաշտպանի անհաջող ելույթներից հետո: «Բարսելոնայում» այն եզրակացությանն են եկել, որ 26-ամյա ֆուտբոլիստը չի ուժեղացնի թիմը: Նույնիսկ Չավիի խոսքերը նրանց չեն համոզել:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սերին գտնվում է ընկճված վիճակում, քանի որ ոգևորված է եղել մոտալուտ տեղափոխության կապակցությամբ: Նա նույնիսկ պատրաստվել է «Նապոլիի» հետ մրցավեճից հետո հրաժեշտ տալ «Նիցայում» թիմակիցներին:

Նախորդ հոդվածը‘Գրիզմանը որակազրկվել է երկու խաղով մրցավարին հայհոյելու համար’
Հաջորդ հոդվածը‘Հայ հրշեջ-փրկարարներն առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում’