‘«Բարսելոնայի» ղեկավարությունը ընդդեմ Ժոան Լապորտայի’

555

«Բարսելոնայի» ղեկավարությունը դատական գործընթաց է սկսել ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտայի դեմ:  Այս մասին հաղորդում է «AS»-ը:

Կատալոնացիների ներկայիս ղեկավարությունը մեղադրում է Լապորտային փողերի մսխման և ակումբի ֆինանսական վիճակը ոչ ճիշտ ներկայացնելու մեջ: Երբ Լապորտան հեռանում էր «Բարսելոնայից», ֆինանսական տեղեկագրում նշված էր, որ ակուբն ունի 11,1 մլն եվրոյի շահույթ: Աուդիտորական ստուգումները ցույց են տվել, որ իրականում ակումբն այդ ժամանակ 47,6 մլն եվրոյի կորուստ ուներ: Բարսելոնան մեղադրում է Լապորտային այն բանի համար, որ վերջինս ծախսում էր ավելի շատ, քան ակումբը եկամուտ ուներ:

Նշենք, որ Լապորտայի հետ մեղադրվում են ակումբի ևս 16 աշխատակիցներ: 

Նախորդ հոդվածը‘Բոգոների մոտ ոստիկանապետ աշխատողը’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայի վարչապետը Քաթարին մեղադրում է իսլամիստներին զենք մատակարարելու մեջ’