«Բարսելոնայի» մարզական տնօրենը՝ Կլոպի հնարավոր նշանակման մասին

154

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ կատալոնական ակումբը հնարավոր գլխավորելու մասին:

«Կլոպը հիանալի մարզիչ է, բայց ես չեմ կարծում, որ հիմա ճիշտ ժամանակն է նման խոսակցությունների: Նոր մարզիչը կցանկանա փոփոխություններ կատարել, բայց նախ պետք է ներկայացնի իր նախագիծն ու գաղափարները: Մենք դիտարկում ենք բազմաթիվ տարբերակներ»,- նշել է Դեկուն La Vanguardia-ի հետ զրույցում:

Ավելի վաղ 56-ամյա գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից, որը գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերի 8-ից: Օրեր առաջ «Բարսելոնան» գլխավորող Չավին էլ հայտարարել էր, որ ամռանը կհեռանա Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկից:

Նախորդ հոդվածըՑլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան
Հաջորդ հոդվածըՊոչետինոն կարող է հեռացվել «Չելսիից»