‘«Բարսելոնայի» նախագահը մեղադրվում է մոտ 3 միլիոն եվրո թաքցնելու մեջ’

601

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Քննության վարկածով, բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ժամանակ Բարտոմեուն հարկային մարմիններից թաքցրել է 2,8 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Սպասվում է, որ Բարտոմեուն մեղադրանքներից կպաշտպանվի կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի հետ, որը հրաժարական տվեց «Նեյմարի գործի» պատճառով: Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» «Սանտոսից» Նեյմարին գնելու գործարքի ժամանակ Իսպանիայի հարկային մարմիններին 12 միլիոն եվրո քիչ է վճարել:

Նախորդ հոդվածը‘Օբաման չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «տեղում չի եղել». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր սպասվում է ամենատաք փետրվարի 3-ը վերջին հարյուրամյակում’