«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Ռեալ» — «Ալմերիա» հանդիպման մրցավարությունը։
«Խայտառակություն էր «Ռեալի» ստադիոնում տեղի ունեցածը։ Ես կարծում եմ՝ մրցավարական բրիգադը պետք է արձագանքի ճնշմանը, որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում զգացվում է մրցավարների վրա։ Եթե նրանք չեն արձագանքում այդ խնդրին, մենք հայտնվում ենք անհարմար դրությունում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալը» հունվարի 21-ին տեղի ունեցած խաղում «Ալմերիային» հաղթել էր 3:2 հաշվով ավելացված 9-րդ րոպեին իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի խփած գոլի շնորհիվ։
«Ռեալի» երկու գոլերի դեպքում մրցավարը դիմել էր VAR-ի օգնության։ «Ալմերիայի» մեկ գոլն էլ դարձյալ VAR-ի հուշումից հետո չեղարկվել էր։ Արքայական թիմը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով ընթացքում 0:2 պարտվելուց հետո։