‘
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոստովանել է, որ թիմի գլխավոր հակառակորդ «Ռեալի» կազմում իրեն ընդամենը մեկ ֆուտբոլիստ է դուր գալիս:
«Ռեալի» ընդամենը մեկ խաղացող կա, որն ինձ արդեն երար տարիներ դուր է գալիս: Մադրիդյան ակումբում հրաշալի շատ ֆուտբոլիստներ կան, սակայն իմ թիմի համար ես կընտրեի միայն մեկին: Անունը չեմ ասի, որ կրկեսային իրավիճակ չստեղծվի», Ռոսելի խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Լրագրողները փորձել են գուշակել ֆուտբոլիստի անունը եւ գրեթե միահամուռ եզրակացրել, որ Ռոսելը աչք է դրել Իկեր Կասիլյասի վրա:
«Կասիլյա՞սը: Գուշակություններ մի արեք»,- նշել է կատալոնյան ակումբի նախագահը:
Իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդու տարբերակի կապակցությամբ Ռոսելի արձագանքը ակնթարթային է եղել. «Ես Ռոնալդուին «Բարսելոնա» նույնիսկ անվճար չէի հրավիրի: Երբեմն այնպես է լինում, որ ձրի բաների համար հետագայում եռակի թանկ ես վճարում»:
‘