«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը նշանակվել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը լքել էր իսպանացի Ունաի Էմերին, որը նշանակվել է անգլիական «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ անգլիացի Սթիվեն Ջերարդի պաշտոնանկությունից հետո։
2020 թվականին «Բարսելոնայից» հեռանալուց հետո Սետիենը մարզչական աշխատանք չուներ։ Նախկինում նա գլխավորել է «Լաս Պալմասը», «Բետիսը», «Լուգոն»։
Իսպանիայի ընթացիկ առաջնության 11 խաղից հետո «Վիլյառեալը» 18 միավորով 7-րդ տեղում է։