‘«Բարսելոնայի» պաշտպանը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել’

1335

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղի (6:1) վերջնամասում վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հնադիպումը։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր պորտուգալացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել։ Սեմեդուի մոտ ձախ ոտքի ծնկատակի ջլի վնասվածք կա, որի ապաքինման համար կպահանջվի 5 շաբաթ։

Այսպիսով, Սեմեդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ պատասխան հանդիպումը (մարտի 14) և ևս 4 խաղ Իսպանիայի առաջնությունում։

Նախորդ հոդվածը‘Վենգերը տրանսֆերների համար 21 տարում նույնքան գումար է ծախսել, որքան Գվարդիոլան՝ 21 ամսում’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալի վրեժը ‘