«Բարսելոնայի» պաշտպանությունն ամենահուսալին է այս մրցաշրջանում

122

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» պաշտպանությունն առայժմ ամենահուսալին է այս մրցաշրջանում Եվրոպայի առաջատար հինգ լիգաներում։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին վեց տուրերում բաց է թողել ընդամենը մեկ գոլ, հաղորդում է Opta-ն։

Միակ գոլը կատալոնական թիմին խփել է շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, որը Լա Լիգայի երկրորդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» կազմում էր գրավել «Բարսելոնայի» դարպասը (1:4)։ Այժմ Իսակը հանդես է գալիս անգլիական «Նյուքասլում»։

Ամենաքիչ գոլեր բաց թողած թիմերի ցուցակում «Բարսելոնայից» հետո իսպանական «Վիլյառեալն» է՝ 2 գոլ։ Հաջորդ տեղերում են իտալական «Ատալանտան» (3),  Բունդեսլիգայի առաջատար «Ունիոն Բեռլինը» (4) եւ Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ն (4)։

Նախորդ հոդվածըՌուսաստանի հավաքականը զրկվեց նաեւ Եվրո-2024-ից
Հաջորդ հոդվածըՌոնալդու. Ցանկանում եմ մասնակցել Եվրո-2024-ին