‘«Բարսելոնայի» «սև» երկուշաբթին, Լուիս Էնրիկեն, թե՞ Լեոնել Մեսսին, «Բարսելոնայի» ճգնաժամը’

2925

Կիրակի օրը կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: Բավականին տարօրինակ և ոչ կամային այս պարտության հաջորդ օրն արդեն ակումբում մեծ ու ցնցող իրադարձություններ կատարվեցին: Այդ 6 ժամվա ընթացքում ավելի շատ փոփոխություններ եղան, քան Գվարդիոլայի «դարաշրջանի» 4 տարվա ընթացքում: «Սև» երկուշաբթիի գլխավոր հերոսը և այս ողջ խառնաշփոթի սկզբնավորողը դարձավ Լեոնել Մեսսին, ով Սան Սեբաստյանում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսն անցկացրեց պահեստայինների նստարանին և, ամենայն հավանականութամբ, այդ հանգամանքը բոլորովին էլ դուր չի եկել «կապտանռնագույնների» առաջատարին:

Վերջին ամիսներին շշուկներն այն մասին, թե Մեսսին ինչ-որ բանից դժգոհ է, իսպանական մամուլի առաջին էջերում հաճախ  էր հանդիպում: Հրապարակումներում գրում էին, թե իբր Լիոնելը հասթափվել է, երբ հասկացել է, որ «Բարսելոնան» որպես ապագա աստղ տեսնում է Նեյմարին, դժգոհ է,  որ «Բարսան» ձեռք է բերել Լուիս Սուարեսին, այլ ոչ թե իր խնդրանքով՝ Ագուերոյին՝ Մեսսիի լավագուն ընկերոջը: Մամուլում նաև լուրեր տարածվեցին Լուիս Էնրիկե մասին: Գրում էին, որ մարզիչն սկսել է իրեն  բոլորից բարձր դասել: Եվ, վերջապես հաղորդվում էր, որ հարկային սկանդալներից հետո Լեոնելին Իսպանիան զզվեցրել  է, և նա մինչև կոկորդը կուշտ է դատարաններից և բազմամիլիոնանոց տուգանքներից: Մեսսիի դժգոհության վերջին առիթը, իբր թե, հիմնական կազմի՝ Լուիս Էրիկեի կատարած փոփոխություններն են եղել: Բանն այն է, որ Պրիմերայի 17 խաղերում մարզիչը խաղադաշտ է դուրս բերել 17 տարբեր մեկնարկային կազմեր: «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում փոխարինողների թվում էին մնացել նաև բրազիլացիներ Նեյմարը և Դանի Ալվեշը, խորվաթ Իվան Ռակիտիչը:

Դժվար  ասել, այս հաղորդումներում կա արդո՞ք ճշմարտութան հատիկ: Մի բան հասատատ է. Մեսսին երբեք հրապարակայնորեն ոչինչ չի հայտարարել. նա գրեթե միշտ լռում է: Այնքան էլ հեշտ չէ պարզել, թե այդ տարоրինակ տղան՝ աուտիզմի թեթև տեսակով  (Ռոմարիոյի վարկածով)  և երկնային ֆուտբոլային տաղանդով, իրականում ինչ է մտածում:

«Ռեալ  Սոսյեդադի» դեմ խաղի մեկնարկային կազմում Մեսսի բացակայությունը թեև անակնկալ էր, սակայն այն կարելի էր կանխատեսել: Արգենտինացին ակումբի մարզչական շտաբի թույլատվությամբ երկու оր ավելի էր եղել արձակուրդում և այդ իսկ պատճառով ավելի քիչ ժամանակ էր ունեցել այս հանդիպմանը նախապատրաստվելու համար: Դեռևս Գվարդիոլայի ժամանակ սկզբնավորված՝ Լիոնելին հանգստի համար լրացուցիչ оրեր հատկացնելը վաղուց արդեն ավանդույթ է  դարձել «Բարսայի» համար: Մեսսին հանգստի այս լրացուցիչ оրերը միշտ խնդրել  է հունվար ամսին և այն նրան տրամադրվել է, որպեսզի առաջատարը ավելի շատ ժամանակ ունենալ անցկացնելու Արգենտինայում, լինի իր ընտանիքի հետ և ուժերը հավաքի խաղաշրջանի երկրորդ հատվածի համար:

Սակայն, այս տարի լրացուցիչ երկու оրերը տրվեցին նաև Նեյմարին և Դանի Ալվեշին: Ֆուտբոլիստներ, որոնք նույնպես Սան Սեբաստյանում հայտնվեցին պահեստայինների նստարանին: Եթե նկատի ունենանք, որ դադարից հետո առաջին այս հանդիպումը «Բարսայի» համար բավական ծանր էր, և  «Անոետե» մարզադաշտում կատալոնացիները չեն հաղթել 2007 թվականից սկսած, ապա մարզչի՝ առաջատար ֆուտբոլիստներին մեկնարկային կազմում չընդգրկելու որոշումը առնվազն տարակուսանք կարող է առաջացնել: Բնականաբար, այն դուր չի եկել նաև ֆուտբոլիստներին, մասնավորապես՝ Մեսսին: Հարձակվողը, դատելով կատալոնական մամուլում հայտնված տեղեկություններից, բավական դժգոհ է եղել Լուիս Էնրիկեի՝ ինչպես իրեն պահեստայինների նստարանին թողնելու որոշումից, այնպես էլ թիմի խաղի որակից: Դեռևս առավոտվանից, մինչև բոլոր սկանդալների սկիզբը, կատալոնական Cope ռադիոկայանը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Լեոն շատ  հիասթափված է Լուիս Էնրիկեի աշխատանքից, ինչպես նաև այն փաստից, որ ակումբի ղեկավարությունը դեռևս հավատում է մարզչին և  չի պատրաստվում հեռացնել նրան:

Դատելով այն բանից, թե ինչ կատարվեց հետո, վերոնշյալ հաղորդագրությունը կարող է  ճշմարտութանը մոտ լինել: Հաջորդ оրը՝ հունվարի 5-ին (կատալոնական «Երեք արքաների» տոնակատարության оրը) «Բարսելոնան» բաց մարզում անցկացրեց «Մինի Էստադի»  մարզադաշտում: Այդ оրը, ողջ Իսպանիան նշում է երեխաների տոնը, իրականացնում նրանց երազանքները և գեղեցիկ անակնկալներ  մատուցում: «Բարսելոնան» նույնպես մասնակցում է այդ   միջոցառումներին՝ երեխաներին մասնակիցը դարձնելով իրենց բաց մարզմանը: 15 հազար հանդիսական պարունակող  մարզադաշտը լեփլեցուն էր երեխաներով, որոնք երազում էին տեսնել Մեսսին:  Սակայն, Լեոն մարզադաշտում չհայտնվեց՝ պատճառաբանելով, որ սրվել է գաստրոէնտերիտը (ստամոքսաաղիքաբորբ): Նշենք նաև, որ  ակումբի բժիշկները Մեսսի առողջական խնդիրների մասին տեղակ չեն եղել:

Այս հանգամանքը շատ է բարկացրել Լուիս Էնրիկեին: Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսայի» մարզիչն իր դժգոհությունն է արտահայտել Մեսսին մոտ կանգնած մարդկանց շրջապատում: Նա ասել է, որ Մեսսին իրավունք չուներ տոնական оրը հիասթափեցնելու  երեխաներին: Մարզչի՝ իր հանդեպ հնչեցրած մեղադրանքներին Լեոնելը պատասխանել է հրապարակայնորեն՝ իր ֆեյսբուքյան էջում: Ֆուտբոլիստը գրել է, որ շատ է սիրում երեխաներին և շատ կուզենար այդ оրը նրանց հետ լինել, և ընդհանրապես, նա երբեք էլ բաց չի թողել ոչ մի բաց մարզում, սակայն այս անգամ ուղղակի ստիպված է եղել, քանի որ «անհաջողությունները չեն վերահսկվում»: Հարկ է նշել, որ Մեսսին հղում է արել ոչ թե իր ունեցած առողջական խնդիրներին, այլ վերացական անհաջողություններին:

Վեճերն այն մասին, թե որքան է մեծ Մեսսի և Լուիս էնրիկեի միջև գոյացած անդունդը, սկսեցին թեժանալ: Դրա մասին խոսում էին յուրաքանչյուր անկյունում: Եվ հենց այդ պահին «Բարսելոնան» ծխե վարագույր իջեցրեց այդ տհաճ թեմայի վրա՝ հրապարակ նետելով հնչեղ նորությունը.  թիմի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան պաշտոնապես հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:  Իսկ այն մասին, որ նախկին դարպասապահին շատ քիչ է մնացել աշխատելու, գրում էին դեռևս մի քանի շաբաթ առաջ:

Հավանաբար, վերջնական որոշում ընդունելու համար վերջակետը դարձավ «Բարսելոնայի»՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքի բողոքարկման մերժումը: Ակնհայտ է, որ «Բարսելոնան» նման իրավիճակում էր հայտնվել հենց  մարզական տնоրենի մեղքով: Սուբիսարետայի հեռացման հարցը վաղուց արդեն հասունացել էր, քանի որ նրա աշխատանքում առկա սխալներն ու բացթողումները ոչ մի քննադատության չեն դիմանում:

Սուբիսարետային հեռացնելու մասին հայտարարությունից մեկ ժամ հետո ծագեց բանավեճի մեկ այլ թեմա ևս: Կառլես Պույոլը ֆեյսբուքյան իր էջում բոլորին տեղեկացրեց, որ ինքը նունպես թողնում է մարզչական տնоրենի տեղակալի պաշտոնը: Ակումբի լեգենդար ֆուտբոլիստի հաղորդագրության մեջ ընդհանրապես չէր շոշափվում Սուբիսարետայի անունը: Շատ հնարավոր է, որ այդ տեքստը պատրաստվել  է մինչ Սուբիսարետայի հեռացման մասին պաշտոնական հաղորդագրությունը: Համենայն դեպս, մինչ վերոնշյալ իրադարձությունները, կատալոնական մամուլում  տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Պույոլը դեռևս մի քանի շաբաթ առաջ «Բարսայի» նախագահ Բարտոմեուին տեղեկացրել է, որ որոշել լքել իր պաշտոնը՝ Նյու Յորք մեկնելու և այնտեղ բնակություն հաստատելու պատճառով:

Պույոլի հեռանալը այնպիսի մի կարևոր իրադարձություն էր, որը երկորդ պլան մղեց Մեսսի և Էնրիկեի հարաբերությունները: Սակայն հենց այդ պահին Մեսսին (կամ նրա շրջապատը) հանկարծ հիշեցրին բոլորին, որ «արքան» բարկացել է: Դա արվեց բավական оրգինալ ձևով: Տարածվեց, որ Մեսսին instagram-ում սկսել է հետևել Լոնդոնի «Չելսիի», ինչպես նաև լոնդոնցիների խաղացողեր Ֆելիպե Լուիսի և Տիբո Կուրտուայի էջերին: Սա այն դեպքում, երբ ֆուտբոլիստը նախկինում «Բարսելոնաից» բացի, ուրիշ ոչ մի թիմի էջերին չի հետևել: Իսկ «Չելսին», վերջերս տարածված լուրերի համաձան, Լեոնելի համար պատրաստ է առաջարկել 250 մլն եվրո:

Ասպիսով, Մեսսիի՝ Instagram-ում  անսպասելի ակտիվությունը բոլորովին էլ կատակ չէ. այն արգենտինացու կողմից ներկայացրած իսկական վերջնագիր է: Այս ամենը կարելի է մեկնաբանել այսպես. Մեսսին հրապարակայնորեն շանտաժի է ենթարկում ակումբը և փորձում է հասկացնել, որ որևէ մեկը պետք է հեռանա՝ կամ ինքը, կամ Էնրիկեն:

Իսկ, թե ում կընտրի Ժոզեպ Բարտոմեուն, դժվար չէ գուշակել: Չէ՞ որ, եթե Մեսսին հեռանա Բարտոեմեուի օրոք, ապա «Բարսելոնայի» նախագահի կյանքը մեկընդմիշտ կվերածվի դժոխքի: Նա բոլորի հիշողություններում կմնա որպես մի նախագահ, ով բաց է թողել աշխարհի լավագուն ֆուտբոլիստներից մեկին: Նրան այդ մասին կհիշեցնեն բոլորը՝ լրագրողները, հարևանները, ցանկացած ոք: Բարտոմեուն կդառնա մերժված ու վտարված: Եվ «Բարսելոնայի» նախագահն այս ամենը շատ լավ է հասկանում: Հավելենք նաև, որ, հիմա Բարտոմեուին, ինչպես երբեք, պետք է երկրպագուների աջակցությունը. չէ՞ որ մոտենում են նախագահական ընտրությունները: Միաժամանակ, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Բարսելոնային» երկրպագող հասարակայնությունը մտադիր է իր ձայնը տալ Ժոան Լապորտային, հենց այն նույն մարդուն, ով «Պեպ-թիմի» գլխավոր կոնստրուկտորն էր: Իրողությունն այն է, որ որքան «Բարսելոնայում» իրադրությունը վատանում է, այնքան մեծանում  է Լապորտայի վերադարձի հավանականությունը: Ժոանին նույնիսկ ոչինչ պետք չի լինի անել հանրաճանաչության մեծացման համար. նրա նախկին հաջողություններն արդեն ամեն ինչ ասում են, իսկ երկրպագուների հիասթափությունը այսоրվա ղեկավարությունից оրեցоր աճում է: Միևնուն ժամանակ, առանց խոսքերի էլ պարզ է, թե ում կբերի իր հետ Լապորտան ընտրություններում հաղթանակի դեպքում: Միայն Յոհան Կրուիֆի ստվերն արդեն առաջացնում է «Բարսելոնայի» միլիոնավոր երկրպագուների հիացմունքն ու խանդավառությունը:

Վերդառնալով Մեսսիին նշենք, որ նրա քայլերը նման են գերազանց մտածված հիանալի շախմատային պարտիայի: Արգենտինացին արդեն Լուիս Էնրիկեին շախ է հայտարարել և ամեն ինչ դեպի մատ է գնում: Կատալոնական լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություններ են հայտնվել, որ  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր տրամադրության տակ ունի 2 հանդիպում, որպեսզի կայունացնի ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում նա կլքի զբաղեցրած պաշտոնը:


Էնրիկեին տրվել է շուրջ 1 շաբաթ ժամանակ, որի ընթացքում «Բարսան» Կոպա Դել Ռեյի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է «Էլչեին», այնուհետև Լա Լիգայի շրջանակներում խաղալու է «Ատլետիկո» Մադրիդի հետ: Եթե թիմն այս խաղերում, բացի հաղթանակից, գրանցի այլ արդյունք, ապա Բարսելոնան կխզի Լուիս Էնրիկեի պայմանագիրը:

Առաջին հանդիպումը հազիվ թե խնդիր դառա «Բարսելոնայի» համար: Մրցակիցը «էլչեն» է, որին, հավանաբար, «կապտանռնագույնները» վստահորեն կհաղթեն, եթե, իհարկե, ֆուտբոլիտները  կանխամտածված քայլեր չկատարեն: Անշուշտ, այս վերջին միտքը մի փոքր անհավանական է թվում, թեև արդեն ոչինչ բացառել պետք չէ. չէ՞ որ Սան Սեբաստյանում «Բարսելոնան» խաղում էր այնպես, ինչպես խաղում էին ռուսական սովորական ակումբները իննսունականներին: Դեռ քիչ  է այն, որ կատալոնացիներն ասես քայլում էին դաշտով և մոռացել էին հակառակորդի դարպասի մասին, նաև հանդիպման երկրորդ րոպեին գոլ խփեցին սեփական դարպասը: Իհարկե, դժվար է հավատալ, որ «Բարսան» հատուկ մտադրություններով էր խաղում և ուզում էր պարտվել: Այս հանդիպումը ակնհայտորեն վկայում է Լուիս Էնրիկեի՝ ոչ այնքան լավ աշխատանքի մասին:

Այսպիսով, մոտակա առաջին խաղը «Բարսելոնայի» համար հավանաբար հեշտ կլինի, իսկ ահա երկրորդը՝ բոլորովին էլ այդպիսին չէ: Կիրակի оրը «Բարսելոնային» հյուր կգա երկրի չեմպիոնը՝ «Ատլետիկոն»: Ամեն դեպքում, այս հանդիպումները ցույց կտան, թե արդյո՞ք պատրաստ են ֆուտբոլիստները պայքարելու իրենց մարզչի համար:

Իսկ այս պահին Բարտոմեուի առաջ ծառացել է նոր մարզական տնоրենի խնդիրը: «Բարսելոնան» հայտարարել է, որ Սուբիսարետային փոխարինողի անունը կբարձրաձայնի հատուկ կազմակերպված մամուլի ասուլիսում: Մնում է միան գտնել այդ մարդուն: Երկուշաբթի оրը բանակցություններ էին վարվում Ռամոն Մոնչիի հետ՝ «Սևիլիայից»: Վերջինս իսպանական ֆուտբոլի լավագուն մարզական տնоրեններից մեկն է: Սակայն Մոնչին հրաժարվել է  թողնել «Սևիլիան»: Կատալոնական մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ «Բարսելոնան» անցել է պլան «Բ»-ին և արդեն որոշել է, թե ով կարող է լինել մարզական տնоրենը. այդ մարդը կլինի ակումբի ոչ անքան հայտնի անձնավորություններից մեկը:

Այո, հիմա եկել է մի փոքր մտածելու ժամանակը: Սուբիսարետան այլևս ակումբում չէ, և ոչ ոք ոչինչ չի կարող փոխել: Լեգենդար դարպասապահը իր գործում լավագույն մասնագետներից չէր, և չի կարելի ասել, որ նա փայլել է իր աշխատանքով: Վերոնշյալի մասին վկայում են նաև փաստերը:

Չորս տարի շարունակ ակումբը փնտրում էր կենտրոնական պաշտպան և չէր կարողանում գտնել: «Բարսելոնան» վերջապես գտավ և գնեց այդ պաշտպանին: Չորս տարվա որոնումների արդյունքը դարձավ փխրուն Վերմալենը, ում ձեռք բերեցին, երբ նա արդեն վնասվածք ուներ: Այս ֆուտբոլիստը, ով արժեր 10 մլն եվրո, շատ շուտով ամբողջովին շարքից դուրս եկավ և ոչ մի պաշտոնական հանդիպում դեռևս չի անցկացրել: Թեև այս ամենին, ակումբը նրա հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Շատ տարակուսելի էր նաև 31-ամյա Մատյոի հետ կնքած պայմանագիրը՝ 4 տարի ժամկետով: Մատյոն դեռևս արդարացնում է սպասումները, և հենց նա էլ զբաղեցրել կենտրոնական պաշտպանի դիրքը: Սակայն, Մատյոյին իդելական տրանսֆեր համարել նույնպես չի կարելի: Այդ տարիքի ֆուտբոլիստի համար վճարել 20 մլն եվրո՝ նույնիսկ  «Վալենսիայի» հետ չխոսելով զեղչերի մասին, ուղղակի աններելի է:

Այս ամենին հավելենք, որ «Բարսելոնան» Սուբիսարետայի  оրոք այլ ակնհայտ սխալներ ևս թույլ է տվել՝ գնելով Սոնգին և Աֆելային, իսկ հետո բաց է թողել նրանց ավելի բարձր գնով վաճառելու հնարավորությունը: Բաց է թողնվել նաև ոչ անքան լավ խաղ ցուցադրող Դանի Ալվեշին շահավետ վաճառելու հնարավորությունը: Արդյունքում՝ այս ֆուտբոլիստը ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Կուդրադոյի փոխարեն «Բարսան» որպես Ալվեշին փոխարինող գնել է Դուգլասին, որի խաղամակարդակը կարող էր հետաքրքրել ասենք այնպիսի ակումբների, ինչպիսին են «Մալագան» կամ «Սելտան»: Թեև այս ամենին, оգուտ չբերող խաղացողի համար «Բարսելոնան» վճարել 4 մլն եվրո և շատ շահավետ պայմանագրով Դուգլասի և նրա սերունդների համար ապահովել է արժանապատիվ ապագա:

Սուբիսարտայի համար ֆիասկո դարձավ նաև շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյի համար պայքարը: 17-ամյա ֆուտբոլիստը չէր թաքցնում «Բարելոնա» տեղափոխվելու իր ցանկությունը և մեծ համակրանքը թիմի հանդեպ: Սակայն, Սուբիսարետան չցանկացավ ծախսել 3-4 միլիոն Ասենսիոյի համար: Արդյունքում՝ այս խոստումնալից կիսապաշտպանը հիանալի սկսեց մրցաշրջանը և վաճառվեց «Ռեալին» բավականաչափ երկար ժամանակով:

Վերջապես, Սուբիսարետայի անհավանական մեծ սխալը և ձախողումը դարձավ մրցրջանի ավարտին Տիագո Ալկանտարային վերջին խաղի հնարավորությունից զրկելու որոշումը: Այդ հանդիպումից հետո ֆուտբոլիստը կունենար անցկացրած հանդիպումների անհրաժեշտ խաղերի տոկոսը և նրա աշխատավարձը կբարձրանար մոտավորապես երկու անգամ: Արդյունքում՝ այս տաղանդավոր ֆուտբոլիստին բավական համեստ գումարով ձեռք բերեց «Բավարիան», իսկ «Բարսան» արդեն ոչ մի կերպ չկարողացավ խանգարել իր սանի տեղափոխմանը և դատապարտեց իրեն այս առանցքային դիրքում նոր խաղացողի որոնմանը: Այդպիսին դարձավ Ռակիտիչը, որին ձեռք բերելու համար «Բարսելոնան» «Սևիլիային» տվեց մրցաշրջանի լավագուն ֆուտբոլիստներից մեկին՝ Դենիս Սուարեսին, ով, ի դեպ, «Սևիլիայում» նույն դիրքում շատ ավելի լավ է խաղում, քան Ռակիտիչը «Բարսելոնայում»:

Ընդհանուր առմամբ «Բարսելոնային» կարելի է միան շնորհավորել, որ վերջապես ազատվեց Սուբիսարետայից: Միայն, թե հիմա արդեն չափազանց ուշ է.  «Բարսելոնային» արգելված է երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիտներ ձեռք բերելը: Եվ այս իրողությունը ոչ մի գումարով չես կարող փոխել: Եվ, գուցե արդեն այս բազմաթիվ հիմնախնդիրները «Բարսելոնան» լուծի կամ առանց Լուիս Էնրիկեի, կամ առանց Լեոնել Մեսիի:

Նախորդ հոդվածը‘Տոնական օրերին Հայաստանի ճանապարհներին 6 մարդ զոհվել է, 107-ը՝ վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Լարսում ձնաբքի պատճառով երկու հայաստանցի է զոհվել ‘