«Բարսելոնայի» վստահ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

91

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Վալյադոլիդին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 24-րդ րոպեին նա աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի փոխանցումից հետ, իսկ 65-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն գոլային փոխանցում կատարեց Լեւանդովսկուն։ Մեկ գոլ էլ Դեմբելեի փոխանցումից հետո խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին։ Ավելացված ժամանակում էլ իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն խփեց Չավիի գլխավորած թիմի չորրորդ գոլը։

«Բարսելոնան» 7 միավորով երկրորդ տեղում է, «Վալյադոլիդը» նախավերջինն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարսելոնա» — «Վալյադոլիդ»՝ 4:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 24, 65, Պեդրի, 43, Սերխի Ռոբերտո, 90+3

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Չկա բանավեճի հարթություն
Հաջորդ հոդվածը«Ռեալն» ուժեղ էր «Էսպանյոլից» (տեսանյութ)