‘
«Բարսելոնայի» ղեկավարությունը հավանություն է տվել շնորհանդեսի նախագիծը, որը հոկտեմբերին կներկայացվի ակումբի անդամների համաժողովում:
Համաժողովը կկայանա «Պալաու Բլաուգրանայում» հոկտեմբերի 21-ին կամ 22-ին: Ամսաթիվը վերջնական կորոշվի, երբ Լա Լիգան հայտնի, թե հատկապես որ օրը կկայանա Պրիմերայի 9-րդ տուրի «Բարսելոնա» — «Մալագա» հանդիպումը:
«Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի անդամներին կներկայացնի տարեկան բյուջեի նախագիծը` 897 միլիոն եվրոյի հաշվարկով: Դա ռեկորդային խոշոր բյուջե է կատալոնական ակումբի պատմության մեջ: Նախագիծը պետք է հաստատվի համաժողովի ընթացքում: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ավելի վաղ հաղորդել էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին ակումբի բյուջեն հասնելու է մեկ միլիարդ եվրոյի:
‘