‘«Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը, Մեսսին` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’

1117

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Էսպանյոլին»: Կատալոնական դերբիում հաշիվը բացեցին հյուրերը. 13-րդ րոպեին աչքի ընկավ Սերխիո Գարսիան: Սա «Էսպանյոլի»` այս խաղում առաջին և վերջին գնդակն էր: Կիկիո Կասիլյան խաղի մնացած ժամանակահատվածում ստիպված եղավ 5 անգամ գնդակը դուրս բերել սեփական դարպասից:

Նախքան ընդմիջման գնալը` 45-րդ րոպեին Լիոնել Մեսսին վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Լուիս Էնրիկեի սաները լիովին փոխեցին խաղի ընթացքը. 50-րդ րոպեին Մեսսին առաջ մղեց դաշտի տերերին, 3 րոպե անց Պիկեն հաշիվը դարձրեց 3:1: Այսքանով «Բարսելոնան» չբավարարվեց. 77-րդ րոպեին աչքի ընկավ Պեդրոն, իսկ 81-րդ րոպեին Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց` կատալոնական դերբիում իր գոլերի թիվը հասցնելով 12-ի և դառնալով այս դիմակայության լավագույն ռմբարկուն։

Այժմ «Բարսելոնան» ունի 34 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Ռեալին» զիջելով 2 միավոր, իսկ «Էսպանյոլը» 14 միավորով` դեռևս 12-րդ տեղում:

ԲԱՐՍԵԼՈՆԱԷՍՊԱՆՅՈԼ

5-1 (1-1)

MC

 

0-1՝ Սերխիո Գարսիա 13՛, 1-1՝ Լիոնել Մեսսի 45՛, 2-1՝ Լիոնել Մեսսի 50՛, 3-1՝ Խերարդ Պիկե 53՛, 4-1՝ Պեդրո Ռոդրիգես 77՛, 5-1՝ Լիոնել Մեսսի 81՛

 

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ (8.Անդրես Ինյեստա, 65), 5.Սերխիո Բուսկետս (24.Ժերեմի Մատյո, 83), 6.Չավի, 9.Լուիս Սուարես (7.Պեդրո Ռոդրիգես, 70), 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

ԷՍՊԱՆՅՈԼ. 13.Ֆրանսիսկո Կասիլյա, 18.Խուան Ֆուենտես, 22.Ալվարո Գոնսալես, 23.Անաից Արբիլյա, 30.Bertrand Bailly, 32.Bertrand Bailly (10.Աբրահամ Գոնսալես, 83), 4.Վիկտոր Սանչես, 6.Սալվադոր Սեւիլյա, 14.Խոսե Կանյաս (15.Էկտոր Մորենո, 60), 17.Լուկաս, 9.Սերխիո Գարսիա, 20.Ֆելիպե Կայսեդո (8.Կրիստիան Ստուանի, 71)

 

Զգուշացում՝ Սալվադոր Սեւիլյա 29՛ (Է), Լուկաս 52՛ (Է), Ալվարո Գոնսալես 69՛ (Է), Անաից Արբիլյա 79՛ (Է)
Մրցավար՝ Իգնասիո Իգելսիաս (Իսպանիա)

 

79

ԳՆԴԱԿԻ %

21

15 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

3 (2)

6

ՏՈՒԳԱՆՔ

11

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

7

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Ծանրոցներ ստանալը հեշտացել է’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ’