‘«Բարսելոնայի» փառահեղ հաղթանակն ու Մեսիի նոր ռեկորդը. Տեսանյութ’

576

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» կիսառեզերվային կազմով սեփական խաղադաշտում 6:1 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ:

Այս անգամ «Բարսայի» մարզիչ Ռոուրան մի քանի խաղացողի հնարավորություն էր տվել խաղադաշտում իրենց դրսեւորել՝ Սոնգին, Վիլյային, Սանչեսին, Ալկանտարային: Եվ սրանք կոչվում են «Բարսելոնայի» պահեստայիններ: Ինչեւէ, նույնիսկ առանց Չավիի, Ֆաբրեգասի եւ Պեդրոյի կատալոնացիները ջախջախիչ հաղթանակ տարան:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին այս խաղում մեկ գոլի հեղինակ դարձան, Պրիմերայում իր գոլերի քանակը հասցրեց 35-ի եւ ձեռքի հետ թարմացրեց իր ռեկորդը: Մեսին արդեն 13-րդ հանդիպումն անընդմեջ գոլի հեղինակ է դառնում: Թե երբ արգենտինացին կդադարեցնի իր այս շարքը, միայն նա է որոշում:

Այս հաղթանակից հետո առաջատար «Բարսելոնան» 62 միավոր: Մադրիդի «Աթլետիկոն»  «Ռայո Վալեկանոյից» կրած պարտությունից հետո ունի 50 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը»՝ 46:

Իսպանիայի առաջնություն. 23-րդ տուր 

«Բարսելոնա» — «Խետաֆե»՝ 6:1

Ալեքսիս Սանչես, 6, Լիոնել Մեսի, 13, Դավիդ Վիլյա, 58, Կրիստիան Տելյո, 79, Անդրես Ինյեստա, 90, Խերարդ Պիկե, 90+1 – Ալվարո Վասկես, 83

Նախորդ հոդվածը‘Զինված 5 անձինք ավազակային հարձակման արդյունքում կարողացել են հափշտակել 9 հազ. դրամ’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը դիմումը հետ վերցրեց ՍԴ-ից’