«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոստովանել է, որ ակումբը շարունակում է մնալ սուր ֆինանսական ճգնաժամի մեջ։
«Իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, սակայն անցած տարվա համեմատ որոշակի առավելություններ ունենք։ Խնդիրն ամբողջովին հասկանալի է։
Մեր դեֆիցիտը կես միլիարդ եվրո է։ Դրությունը փրկելու համար պետք է այդքան գումար»,- Էդուարդ Ռոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբի պարտքը 1,3 միլիարդ եվրո է։ Չավիի գլխավորած թիմն Իսպանիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։