‘
«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և Ֆլորենտինո Պերեսը կիրակի օրը կընթրեն միասին: Այս մասին հաղորդել է կատալոնական «RAC1» ռադիոկայանը:
Հանդիսավոր ընթրիքը կկայանա Էլ Կլասիկոյի մեկնարկից (Երևանի ժամանակով` կեսգիշերին) մի քանի ժամ առաջ «La Venta» ռեստորանում: Ընթրիքից հետո նախագահները կպատասխանեն լրագրողների հարցերին:
Դեռ հայտնի չէ` լրագրողների հետ հանդիպումից անմիջապես հետո նախագահները կժամանե՞ն «Կամպ Նոու» մարզադաշտ, թե՞ ոչ:
Իսպանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյի ժամանակ ավանդական ընթրիքից հետո Ֆլորենտինո Պերեսը «Սանտյագո Բեռնաբեու» է ժամանել «Բարսելոնայի» ավտոբուսով;
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և «Ռեալին» գերազանցում է մեկ միավորով:
‘