‘
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը: «Կապտանռնագույնների» ղեկավարի դեմ կազմակերպված «անվստահությունը» բավականաչափ ձայներ չի հավաքել,- տեղեկանում ենք ESPN FC-ից:
Ավստահության կազմակերպիչն ակումբի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ագուստի Բենեդետոն է եղել: Արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար Բենեդետոյին անհրաժեշտ էր մինչև սեպտեմբերի 28-ը «բլաուգրանայի» անդամների 16 570 ստորագրություն հավաքել: Նրան հաջողվել է ստանալ 12 504 անդամի քվե:
Բենեդետոն սեպտեմբերի սկզբին հայտարարել է, որ «Բարսելնայում» «ղեկավարական ճնշաժամ» է և պահանջում է Բարտոմեուի հրաժարականը:
Մասնագետները կարծում են, որ «կապտանռնագույնների» նախագահին «փրկել է» նոր մրցաշրջանում թիմի հաջող մեկնարկը: «Բարսելոնան» պաշտոնական 8 խաղում նույնքան հաղթանակ է տոնել:
‘