‘
Իսպանական ֆուտբոլային ակումբների երկրպագուները շարունակում են բռնություն գործադրել մրցկից թիմի երկրպագուների նկատմամբ:
Այս անգամ տուժել են ֆրանսիական ՊՍԺ-ի երկրպագուները: «Բարսելոնա» – ՊՍԺ խաղը կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ու ավարտվեց դաշտի տերերի՝ 3:1 հաշվով հաղթանակով:
Խաղից հետո «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ ֆրանսիական ակումբի մի քանի երկրպագուներ ծեծի են ենթարկվել: Նրացից 2-ը դանակահարվել են ու տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
‘