Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզիչի պաշտոնում Լուիս Էնրիկեին վերադարձնելու տարբերակը, հաղորդում է El Nacional-ը։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող 52-ամյա մասնագետը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ից դեկտեմների 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգայից թիմից։ Կատալոնական ակումբում դժգոհ են Չավիի աշխատանքից։
Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին։ Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է 10 տիտղոս, 2015-ին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Իսպանիայի հավաքականը նա գլխավորում է 2018թ․ հուլիսից։