‘
Փորձենք հիշել 2004-200 թվականների «Բարսելոնան», որի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 17-ամյա Լեո Մեսսին:
2004-2005 թվականներին «Բարսելոնան» 6 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում: Հենց այդ թվականներին էլ թիմը նորացավ ու համալրեց իր շարքերը, քանի որ ակումբը լքել էին և ֆուտբոլային թոշակի անցել առաջատարները՝ ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Մարկ Оվերմանսը, հեռացել էին Էդգար Դավիդսը, Պատրիկ Կլյուվերտը և Ֆիլիպ Կոկուն: Թեև այն հանգամանքին, որ ակումբը գլխավորում էր Ֆրանկ Ռայկարդը, «կապտանռնագույնները» կանգնեցին ապահոլանդականացման ճանապարհին: Միևնույն ժամանակ, երիտասարդ ու փոքր ինչ վայրի նորեկ Սամուել Էտо’О նվաճել էր Պրեմիերայի լավագույն ռմբարկուի տիտղոսը, իսկ Ռոնալդինյոյի տաղանդը ծաղկում էր ու բարգավաճում. 2005-թվականին նա երկրորդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Սակայն, այս թիմի պատմության ոլորանններում լավագույն բանը, ինչ եղավ 2004 թվականի հոկտեմբերի 16-ին էր: Առաջնության 7-րդ խաղափուլի «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում կատալոնացիների կազմում իր առաջին պաշտոնական հանդիիպումն անցկացրեց Լեոնել Մեսսին: Այդ հանդիպումը «Բարսելոնան» հաղթանակով ավարտեց՝ շնորհիվ Դեկուի 9-րդ րոպեին խփած գոլի: Իսկ Մեսսին խաղադաշտում անցկացրեց ընդամենը 9 րոպե: Բայց մի՞թե դա կարևոր է: Չէ որ ակումբն ապրում էր իր պատմության շրջադարձային պահերից մեկը. Նրա կազմում էր հայտնվել յուրоրինակ և առանձնահատուկ մի ֆուտբոլիստ և մարդ, ով հետագայում պիտի բազմաթիվ ռեկորդների հեղինակ դառնար, արժանանար մրցանակների և տիտղոսների: Մի մարդ, ով հիմա մարմնավորում է ողջ թիմը՝ «Բարսելոնան»:
Մեսսիի դեբյուտը
Վիկտոր Վալդես
Այն ժամանակ. Հիմնական դարպաապահ, 22 տարեկան, 43 հանդիպում:
Ներկայում.ազատ գործակալ:
Տիագու Մոտա
Այն ժամանակ. Կիսապաշտպան, 22 տարեկան, 8 հանդիպում:
Ներկայում. «ՊՍԺ»-ի կիսապաշտպան:
Ռաֆայել Մարկես
Այն ժամանակ. Պաշտպան, 25 տարեկան, 41 հանդիպում, 3 գոլ:
Ներկայում. «Վերոնայի» պաշտպան:
Կառլես Պույոլ
Այն ժամանակ.պաշտպան, 26 տրեկան, 45 հանդիպում:
Ներկայում. Հանգստանում է ֆուտբոլից և զբավում աղջկա՝ Մանուելայի դաստիարակությամբ:
Սա առաջին մրցաշրջանն էր, որտեղ Պույոլը ողջ տարին հանդես եկավ որպես թիմի ավագ: Ավագի թևկապը ֆուտբոլիստն ընդունել էր 34-ամյա Լուիս Էնրիկեից: Ուշագրավ է, որ դրանից մեկ տարի առաջ «Բարսելոնայի» սանը քիչ էր մնում հայտնվեր «Մանչսեթր Յունայթեդում»: Կատալոնացիները ֆինանսական ճգնաժամի մեջ էին և միջոցներ էին որոնում դրանից դուրս գալու համար: Սակայն վերջին պահին պաշտպանին որոշեցին պահել, և նա մինչև իր կարիերայի ավարտը մնաց հարազատ թիմում:
Չավի
Այն ժամանակ. Կիսապաշտպան, 24 տարեկան, 45 հանդիպում, 3 գոլ:
Ներկայում. շարունակում է պաշտպանել «Բարսլոնայի» գույները:
Հենրիկ Լարսոն
Այն ժամանակ. Հարձակվող, 32 տարեկան, 16 հանդիպում, 4 գոլ:
Ներկայում. «Ֆալկենբեր» ակումբի գլխավոր մարզիչ:
Շվեդ հարձակվողը «Բարսելոնա» եկավ որպես ազատ գործակալ: առաջին մրցաշրջանում նա արդյունավետությամբ այնքան էլ աչքի չընկավ: Ակումբի պատմության մեջ նա մտավ միայն հանջորդ տարի, երբներքին առաջնությունում դարձավ 3, իսկ չեմպիոնների լիգայում մեկ գոլի հեղինակ:
Սամյուել Էտո‘О
Այն ժամանակ. Հարձակվող, 23 տարեկան, 45 հանդիպում, 29 գոլ:
Ներկայում. որոնում է իրեն «Էվերթոնում»:
Մաքսի Լոպես
Այն ժամանակ. հարձակվող, 20 տարեկան, 10 հանդիպում, 1 գոլ:
Ներկայում.«Կիևոյի» նորեկը:
Ջովանի վան Բրոնկխորստ
Այն ժամանակ. պաշտպան, 29 տարեկան, 38 հանդիպում, 4 գոլ:
Ներկայում. աշխատում է «Ֆեյենորդի» մարզչական շտաբում:
Ջերարդ Լոպես
Այն ժամանակ. կիսապաշտպան, 25 տարեկան, 15 հանդիպում, 1 գոլ:
Ներկայում. երբեմն մարզում է Կատալոնիայի հավաքականը:
Գաբրի Գարսիա
Այն ժամանակ. պաշտպան, 25 տարեկան, 4 հանդիպում:
Ներկայում. Բարսելոնա-Բ»-ում աշխատում է մարզիչ:
Ֆերնանդո Նավարո
Այն ժամանակ. պաշտպան, 22 տարեկան, 7 հանդիպում:
Ներկայում. «Սևիլիայի» պաշտպան:
Դեկու
Այն ժամանակ. կիսապաշտպան, 27 տարեկան, 42 հանդիպում, 10 գոլ:
Ներկայում. նջջում է դափնիների վրա:
Դեմետրիո Ալբերտինի
Այն ժամանակ. կիսապաշտպան, 33 տարեկան, 6 հանդիպում:
Ներկայում. դեռևս հաջողություններ չունեցող ֆուտբոլային գործիչ:
2007 թվականին ճանաչված իտալացի ֆուտբոլիստը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն էր: 2014 թվականի оգոստոսին նա հավակնում էր FIGC-ի նախագահի պաշտոնին, սակայն ընտրություններով չանցավ: Հիմա Ալբերտինին գործազուրկ է:
Оլեգեր
Այն ժամանակ. պաշտպան, 24 տարեկան, 43 հանդիպում, 1 գոլ:
Ներկայում. քաղաքական գործիչ
Անդրես Ինյեստա
Այն ժամանակ. կիսապաշտպան, 20 տարեկան, 46 հանդիպում, 2 գոլ:
Ներկայում. դեռևս նույն տեղում է:
Ալբերտ Խորկերա
Այն ժամանակ. դարպասապահ, 25 տարեկան, 2 հանդիպում
Ներկայում. հանգստանում է:
Ռուբեն Մարտինես
Այն ժամանակ. դարպասապահ,20 տարեկան, 2 հանդիպում:
Ներկայում. «Ալմերիայի» դարպասապահը
Ժուլյանո Բելետի
Այն ժամանակ. «Բարսելոնայի» պաշտպան, 28 տարեկան, 39 հանդիպում:
Ներկայում. Մեկնաբան, փորձագետ
Ռոնալդինյո
Այն ժամանակ. կիսապաշտպան, 24 տարեկան, 42 տարի, 13 գոլ
Ներկայում. Բրազիլական «Ատլետիկո Մինեյրո» թիմի կիսապաշտպան
Սիլվինյու
Այն ժամանակ. պաշտպան, 30 տարեկան, 23 հանդիպում:
Ներկայում. Մարզիչ:
Էդմիսոն
Այն ժամանակ. կիսապաշտպան, 28 տարեկան, 7 հանդիպում:
Ներկայում. մեկանբան, փորձագետ:
Фото AFP
Լյուդովիկ Ժյուլի
Այն ժամանակ. կիսապաշտպան, 28 տարեկան, 36 հանդիպում, 12 գոլ:
Ներկայում. Քաղաքական գործիչ, RMS-ի մեկնաբան
Ժոան Վերդու
Այն ժամանակ. կիսապաշտպան. 21 տարեկան:
Ներկայում. աշխատում է «Բանի Յաս» ակումբում:
Դամիա Աբելյա
Այդ ժամանակ. պաշտպան, 22 տարեկան, 9 հանդիպում:
Ներկայում. պաշտպան,«Միդլսբրո»:
Սերխիո Ռոդրիգես
Այդ ժամանակ. պաշտպան, 20 տարեկան, 2 հանդիպում: матча
Ներկայում. բելգիական դիվիզիոնի «Էփեն» ակումբ:
Խավիտո
Այդ ժամանակ. կիսապաշտպան, 20 տարեկան
Ներկայում. հունական «Կերկիրա»-ի կիսապաշտպան:
‘