Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել ֆինանսական խնդիրները թեթևացնելու համար:
Երկուշաբթի առավոտյան ակումբի օնլայն խանութում վաճառքի է հանվել դարպասի ցանցի կտորներ, որոնց արժեքը կազմում է 79, 99 եվրո, «Կամպ Նոու» ստադիոնի խոտածածկի կտորներ, որոնց արժեքը 419.99 եվրո է, ինչպես նաև, 1000 եվրո արժողությամբ «Կամպ Նոու» ոսկյա զարդեր և 699 եվրո արժողությամբ ոսկյա շքանշան:
Սակայն մեծ զարմանք են առաջացրել ադամանդները, որոնք 2.5 հազար եվրո արժեն, իսկ մեկ կարատանոց ադամանդի արժեքն է 15 հազար եվրո:
Ակումբը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր ադամանդը պատրաստված է «Կամպ Նոու» ստադիոնի խոտածածկի կարբոնիզացիայի արդյունքում ստացված ջրածնից:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այժմ տնային հանդիպումներն անցկացնում է Կատալոնիայի «Օլիմպիական» ստադիոնում: