‘«Բարսելոնան» ակնկալում է, որ մասնակիորեն կփոխեն Սուարեսի պատիժը’

913

«Բարսելոնան»  պատրաստ է Լոզանի մարզական արբիտրաժային դատարում (CAS)  բողոքարկելու Սուարեսի պատիժը: Այս առնչությամբ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը,- տեղեկացնում է goal.com-ը:

Կատալոնական ակումբը ակնկալում է եթե ոչ ողջ պատիժի վերացում, ապա գոնե դրա մասնակի կրճատում: «Բարսելոնա»-ն նախատեսում է, որ CAS-ը, համաձայնելով բերված փաստարկների հետ, որակազրկումը ուժի մեջ կթողնի միայն  այն մասով, որը վերաբերում է Ուրուգվայի հավաքականում Սուարեսի ելույթներին: Այս իրադրությանը մոտ աղբյուրները դրա հավանականությունն բարձր են գնահատում: Հիշեցնենք, որ ուրուգվայցին զրկվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից 4 ամսով:

Նախորդ հոդվածը‘LifeNews-ը $ 100 հազար է խոստացել Boeing-ի կործանման վերաբերյալ տեղեկատվության համար’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է Իսրայելի հետ զինադադար կնքելուց’