Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին չի հաջողվում ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ, հաղորդում է իսպանական Mundo Deportivo-ն։ Քաթարի «Ալ Սադում» հանդես գալու տարիներին Չավին երեք անգամ այցելել է Իրան։ Այդ պատճառով Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է մարզիչին։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը հույս ունի հաջորդ շաբաթ հատուկ թույլտվություն ստանալ Չավիի համար։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն արդեն մեկնել են Մայամի։
ԱՄՆ-ում կատալոնական թիմը կանցկացնի 4 հանդիպում՝ «Ինտեր Մայամիի», Մադրիդի «Ռեալի», Թուրինի «Յուվենտուսի» եւ «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ։
Հուլիսի 18-ին նախատեսված է Չավիի նախախաղային ասուլիսը, իսկ հուլիսի 19-ին՝ «Ինտեր Մայամիի» հետ խաղը։