‘«Բարսելոնան» առաջարկ է արել 16-ամյա նորվեգացուն’

573

«Բարսելոնան» առաջարկ է արել նորվեգական «Ստրեմսգոդսետի» կիսապաշտպան Մարտին Էդեգորին, ով վերջերս հրաժարվել էր Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց:

16-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ եղել է Բարսելոնայում և մի քանի մարզում է անցկացրել կատալոնացիների հետ: «Բարսելոնայի» առաջարկի մանրամասները չեն հրապարակվում, հաղորդում է Inside spanish football-ը:

Նորվեգացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար պայքարում են նաև «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

Հիշեցնենք, որ բուլղարացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Մարտին Էդեգորը Նորվեգիայի հավաքականի կազմում փոխարինման էր դուրս եկել 15 տարեկան 300 օրականում՝ դառնալով Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյասը Պրեմիերայում 2014 թվականի ընթացքում իր դարպասը անառիկ պահած դարպասպահների շարքում առաջինն է’
Հաջորդ հոդվածը‘Չավի. ««Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակում կնշեի Լիոնել Մեսիի, Ֆիլիպ Լամի և Խավյեր Մասկերանոյի անունները»’