‘«Բարսելոնան» «Արսենալին» հարստացրել է 135 մլն ֆունտով’

694

Զինագործները բավականաչափ գումար են աշխատում ՝ իրենց ֆուտբոլիստներին կատալոնական ակումբին վաճառելով:

Հիշեցնենք որ այս оրերին «Բարսելոնան» ձեռք է բերել «Արսենալ»-ի պաշտպան Տոմաս Վերմալենին՝ 15 մլն ֆուտով: Այսպիսով, բելգիացին դարձել է արդեն 8-րդ ֆուտբոլիստը, ում կատալոնցիները գնել են լոնդոնյան ակումբից:

Նշենք, որ ավելի վաղ այս ճանապարհով են անցել ֆրանսիացիներ Տիերի Անրին և Էմանուել Պետին, հոլանդացիներ Մարկ Оվերմանսը և Ջովանի վան Բրոնկխորստը, ինչպես նաև Ալեքսանդր Գլեբը, Ալեքս Սոնգը և Սեսկ Ֆաբրեգասը: 

Վերը նշված ֆուտբոլիստների տրանսֆերների համար «Բարսելոնայի»՝ լոնդոնյան «Արսենալին» վճարած ընդհանուր գումարը կազմում է 135 մլն ֆունտ: Դա 34,6 տոկոսն է  «Արսենալ»-ի մարզադաշտի արժեքի, որի համար ծախսվել է 390մլն ֆունտ:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Ես ունեմ երեք հավասարազոր դարպասապահներ»’
Հաջորդ հոդվածը‘Հաղորդում ընդդեմ գորիսեցի ընտրակեղծարարի’