‘Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը, բայց Մեսին նոր ռեկորդների հեղինակ դարձավ’

1007

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Վիգոյի «Սելտայի»: Մեծ հաշվով սա անակնկալ արդյունք չէ, հաշվի առնելով, որ կատալոնացիները երկրորդ կազմով էին խաղում եւ խնայում իրենց ուժերը արդեն ապրիլի  2-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ի հետ հետ խաղից առաջ:

Փոխարենը շատ ավելի կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ «Բարսելոնայի» հարձակվո Լիոնել Մեսիի մասնակցությամբ: Նա հերթական պատմական գոլը խփեց եւ նոր ռեկորդների հեղինակ դարձավ:

Նախ, Մեսին խփեց Իսպանիայի առաջնության 19-րդ խաղում անընդմեջ: Քանի դեռ գոլ է խփում, նա անընդհատ թարմացնում է իր իսկ ռեկորդը: Սակայն մյուս ռեկորդը ավելի պատմական է՝ Մեսին այս գոլից հետո, փաստորեն դարձավ առաջին մարդը, ով գրավեց առաջնության բոլոր 19 թիմերի դարպասները: Այսպիսի ցուցանիշ Իսպանիայի առաջնության պատմության մեջ չէր եղել: Այդ ցուցանիշը չի կարելի գերազանցել, այլ միայն՝ կրկնել:

Բացի այդ, Մեսին այս գոլի շնորհիվ կրկնեց «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը (2011/12)` Իսպանիայի առաջնության արտագնա խաղերում խփելով 23 գնդակ: Հաշվի առնելով, որ մինչեւ առաջնության ավարտը դեռ շատ խաղեր կան, վստահ կարելի է ասել, որ այս ռեկորդն էլ կգերազանցվի:

Նշենք, որ այս պահին Մեսին 43 գոլով գլխավորում է Իսպանիայի առաջնության գլխավոր ռմբարկուների ցուցակը:

Իսպանիայի առաջնություն. 29-րդ տուր 

«Սելտա» — «Բարսելոնա»՝ 2:2

Նաչո Ինսա, 38, Բորխա Ուբինա, 88 – Կրիստիան Տելյո, 43, Լիոնել Մեսի, 73

Նախորդ հոդվածը‘Բորիս Բերեզովսկին 200 միլիոն ֆունտ եկամուտ է փորձել ստանալ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հակասական հայտարարությունների քրոնիկոն’