‘«Բարսելոնան» դատի է տալիս մադրիդյան կայքին’

2988

Կատալոնյան «Բարսելոնան» պատրաստվում է դատի տալ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների Defensacentral.com կայքին, հոկտեմբերի 22-ին «Արմստրոնգի տուրերն ու մեր ապագան» հոդվածի համար:

Հոդվածում հեղինակները բացահայտ զուգահեռ են անցկացրել հանրահայտ հեծանվորդ Լենս Արմստրոնգի եւ Լիոնել Մեսիի միջեւ: Հիշեցնենք, որ Արմստրոգը ցմահ որակազրկվեց եւ զրկվեց իր տիտղոսներից` խթանիչներ օգտագործելու համար:

Հոդվածի հեղինակները ակնարկել են, որ արգենտինացի ֆուտբոլիստը ինչ-որ արգելված խթանիչներ է օգտագործում: Եվ չնայած հոդվածը հրապարակվելուց մի քանի ժամ հետո կայքից հեռացվել էր, «Բարսելոնան» հաստատակամ է դատարանի միջոցով պատժել հեղինակներին, հաղորդում է Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա Եվրասիական միության հարցերին նվիրված միջկուսակցական ֆորում ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Սիրիա’