«Բարսելոնան» դեռ պարտք է Մեսսիին

295

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» դեռ պարտք է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը 2021թ․ ամռանն է կատալոնական ակումբից տեղափոխվել Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ։

Աշխատավարձային պարտքը գոյացել է կորոնավիրուսի համավարակի 2020թ․ կարանտինային ամիսներից, հաղորդում է ESPN-ը։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, սակայն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է աշխատել նախկին թիմակցի հետ։ Մեսսին նույնպես ցանկություն ունի հաջորդ ամռանը վերադառնալ «Բարսելոնա», սակայն ամեն ինչ կախված կլինի ֆինանսական պայմաններից։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» ուժեղ էր «Սելտայից» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՊաուլո Դիբալան ծանր վնասվածք է ստացել