«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մոտ ժամանակներս կարող է կորցնել պաշտոնը:
Լրագրող Ժերար Ռոմերոյի փոխանցմամբ, կատալոնական ակումբն արդեն ունի հինգ մարզիչներից կազմված ցուցակ, որոնք կարող են փոխարինել հոլանդացուն գլխավոր մարզչի պաշտոնում:
Ըստ աղբյուրի, Չավի Էրնանդեսն այս ցուցակում է, բայց հիմնական հավակնորդը չէ։
Նշվում է, որ ցանկում ընգրկված են նաև Անդրեա Պիրլոն, Մարսելո Բիելսան, Անտոնիո Կոնտեն և Էրիկ Տեն Հագը: