«Բարսելոնան» դուրս թողեց «Բետիսին» եւ կմրցի «Ռեալի» հետ (տեսանյութ)

223

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում գավաթակիր «Բետիսը» մրցեց փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ, որն առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով։

40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կատալոնական թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 77-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բետիսի» ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը։ 81-րդ րոպեին Լեւանդովսկին եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

93-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ 101-րդ րոպեին իսպանացի հարձակվող Լորեն Մորոնը հավասարեցրեց հաշիվը։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` 4:2 (տեսանյութ

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր «Վալենսիային» (1:1, 11մ` 4:3)։

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Բետիս» — «Բարսելոնա»՝ 2:2, 11մ` 2:4 (հիմնական ժամանակ՝ 1:1),  (տեսանյութ)

Նաբիլ Ֆեկիր, 77, Լորեն Մորոն, 101 — Ռոբերտ Լեւանդովսկի, 40, Անսու Ֆատի, 93

Հեռացում՝ Անդրե Գուարդադո («Բետիս»), 119, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԸստ Զախարովայի` Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համատեղ հայտարարություն չընդունելու պատճառը. «Արմենպրես»
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ 2022թ․ աշխարհի լավագույն դարպասապահի կոչման հավակնորդները