‘
Qatar Airways ընկերությունը «Բարսելոնայի» հովանավորն է 2013-ից: Դրանից ի վեր նրան հաջողվել է 2 անգամ ավելացնել դեպի Մադրիդ ու Բարսելոնա թռիչքների հաճախականությունը:
«Qatar Airways-ը «Բարսելոնային» օգնել է աճել վերջին տարիներին: Ակումբի հաջողությունները մասամբ նաև նրանց ձեռբերումն է: Մեզ հաճելի է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, և մենք հույս ունենք, որ այն հետագայում էլ կտանի դեպի երկկողմանի աճի»,- հայտարարել է «Բարսելոնայի» ներկայացուցիչ Մանել Արոյոն:
Համաձայնագիրը երկարաձգվել է նախկին պայմաններով, «Բարսան» մեկ տարվա համար կստանա 65 մլն եվրո:
‘